«Խիստ գաղտնի» խորհրդակցություն Վանաձորի ավագանու նիստին. lorinews.am
lorinews.am-ը գրում է. Այս պահին Վանաձորի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունենում Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ, որը, սակայն դռնփակ է անցկացվում: Նիստի մասին լրատվամիջոցներին չեն տեղեկացրել, նիստն սկսվելուց առաջ լրագրողներին դուրս են հրավիրել՝ պատճառաբանելով, թե նիստը դռնփակ է: Լրագրողների ներկայությանը կողմ են եղել միայն ավագանու անդամներ Արամ Խաչատրյանը և Խորեն Վարդանյանը:
Դեռ երեկվանից, երբ լրագրողները «գաղտանզերծել» էին կայանալիք նիստը, քաղաքապետարանի պաշտոնական կայքում արդեն կեսգիշերին մոտ հայտնվեց հայտարարություն ավագանու տեղի, ժամի ու օրակարգային մեկ հարցի մասին:
Շարունակությունն` այստեղ