Բաժիններ՝

Ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից

Փետրվարի 11-ին, ժամը 00.14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի թիվ 3 դպրոցի մոտակայքում «ԲՄՎ» մակնիշի 05ԼՕ700 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան (վարորդ` Դ. Մ.):

Փետրվարի 10-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճաապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգությունը:

Դեպքի վայր է մեկնել «Զիլ-130 (Կունգ) մակնիշի ավտոմեքենան:

Ջրասուզակ-փրկարարները «ՎԱԶ-2121» մակնիշի 10ՏՕ169 պ/հ (վարորդ Մ.Բ.) ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս