
Բնակարանում դի է հաայտնաբերվել

Փետրվարի 10-ին, ժամը 22.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ա.Ավետիսյան փողոցի թիվ 70 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանգում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքում` հատակին, հայտնաբերվել է Հ. Գ.-ի (ծնված 1947թ.) դին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն