Ստորաբաժանումները հաշվետվություններ են ներկայացրել Դումանյանին

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մոտ այսօր կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հաստատվեցին ԱՆ կենտրոնական ապարատի և առանձնացված ստորաբաժանումների հաշվետվությունների ներկայացման ժամանակացույցը։ Նախարարին  կներկայացվեն 2013թ. կատարված աշխատանքները, ինչպես նաև 2014թ. ծրագրերը։

«Այն ստորաբաժանումները, որոնք 2013թ. հանդես են եկել հետաքրքիր նախաձեռնություններով, իրենց առջև դրված ծրագրերն արդյունավետ են իրականացրել, անշուշտ, կխրախուսվեն, իսկ իրենց պարտականությունները թերի կատարողները կենթարկվեն համարժեք պատասխանատվության»,- ՀՀ ԱՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ այս մասին ասել է Դերենիկ Դումանյանը։

Հաստատվել է նաև նախարարին կից կոլեգիայի նիստերի ժամանակացույցը։  2014-ին ևս կոլեգիայում կքննարկվեն համակարգի առանձին ոլորտներին վերաբերող արդի խնդիրները։ Օրակարգային թեմաները հաստատվել են ինչպես կոլեգիայի անդամների, այնպես էլ առողջապահության մարզային կազմակերպիչների առաջարկները հաշվի առնելով։ Միաժամանակ ամփոփվում է անցած տարի կայացած կոլեգիայի նիստերում քննարկված հարցերի առթիվ ընդունված որոշումների կատարման ընթացքը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728