Ռուսները նույնիսկ ընդգծված դիվանագիտական մոտեցում էին ցուցաբերել Վրաստանի հանդեպ. Վրացագետը՝ օլիմպիական խաղերի բացման մասին
Ռուսաստանը փորձեց ամեն ինչ անել Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերի բացումը ամենայն շուքով իրականացնելու համար: Ռուսները նույնիսկ ընդգծված դիվանագիտական մոտեցում էին ցուցաբերել Վրաստանի հանդեպ: Վրացագետ Ջոն Մելիքյանի դիտարկումներով՝ օլիմպիական խաղերի բացման ժամանակ Վրաստանի քարտեզը խավար է ցույց տվել, որպեսզի Աբխազիայի և Օսիայի տարածքները հստակ չերևան:
«Նույնիսկ Օսիայի և Աբխազիայի նախագահները որպես անհատ էին ներկայացված այնտեղ, ոչ թե որպես պետությունների նախագահներ, որոնց ճանաչել է Մոսկվան: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը չի ցանկանում վրացիների հետ հարաբերությունները սրել և որոշվել է, որ կոնֆրոնտացիոն ոչինչ չլինի»,- ասաց Ջ.Մելիքյանը: