
Գողացված մեքենայի վերավաճառողը մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց

Գողացված, ոստիկանությունում հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենայի վերավաճառող, ամբաստանյալ Արման Խոստիկյանի նկատմամբ դատարանը պատիժ է նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի, այսինքն՝ 400.000 ՀՀ դրամի չափով: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի, փետրվարի 4-ի դատավճռով ամբաստանյալին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325 հոդվածի 1-ին մասով՝ ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված խոշոր չափերի գույք ձեռք բերելը կամ իրացնելը և փաստաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը: Դատարանն, այսպիսով, հաստատված է համարել մեղադրանքն առ այն, որ Արման Խոստիկյանը 2013թ. ապրիլ ամսին Երևան քաղաքի ավտոշուկայի տարածքից իրեն անծանոթ անձից 1000 ԱՄՆ դոլարով գնել է ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված, ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից հետախուզման մեջ գտնվող, Հայկ Նավասարդյանին պատկանող, 2013թ. մարտի 30-ին անհայտ անձի կողմից գողացված «ՎԱԶ-211030» մակնիշի ավտոմեքենան:
Մանրամասներն` այստեղ