Բաժիններ՝

Գիշերը բերման են ենթարկվել ՀԱԿ ակտիվիստներ. news.am

Հայ ազգային կոնգրեսի 10 ակտիվիստներին այս գիշեր ժամը 02:20-ի սահմաններում Մաշտոց-Ամիրյան խաչմերուկից բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը:

«Գիշերը պատրաստվում էինք մարտի 1-ի հավաքի մասին իրազեկման ակցիա անցկացնել: Մեզ հետ վերցրել էինք Սերժ Սարգսյանի նկարն ու «Սերժիկ, պետական դավաճան» գրությամբ պաստառ: Սակայն մինչեւ ակցիան սկսելը՝ ոստիկանները մեզ բերման ենթարկեցին»,- ասաց Վարդանը:

Վարդանն ասաց, որ բերման ենթարկվելու պահին իրենք պարզապես քայլում էին փողոցով. «Դեռ ոչինչ չէինք անում, բայց ոստիկանությունում մեզ ասացին՝ միտինգ են արել, դրա համար ենք բերել բաժին»:

Ակտիվիստներին 3 ժամ պահել են ոստիկանությունում, որից հետո վարչական տուգանքի են ենթարկել. «Վարչական օրենսգրքի 172-րդ հոդվածի 2-րդ մասով, որն է՝ հասարակական վայրի ոչ ճիշտ օգտագործումը»,- ասաց Վարդանը:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս