Բաժիններ՝

Ինչո՞ւ ուրիշ գյուղերից Բերքաբեր հարս չեն գնում

tesankyun.am-ը գրում է.  2013թ. Տավուշի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Բերքաբերի միջնակարգ դպրոցի երկարամյա տնօրեն, այժմ կենսաթոշակառու, «Մովսես Խորենացի» շքանշանակիր Հենրիկ Արզումանյանը վարչապետ Տիգրան Սարգսյանին ասել է, որ ադրբեջանական կրակոցների, գյուղի ծանր կենցաղի պատճառով ուրիշ գյուղերից Բերքաբեր հարս չեն գնում: Ադրբեջանական դիրքերին մոտ գտնվող գյուղը պարբերաբար գնդակոծվում է: «Հիմա ձյուն է, կրակոցները որոշ չափով քչացել են»,-ասել է Հ. Արզումանյանը: Սահմանամերձ, 528 բնակիչ ունեցող գյուղում խմելու ջրի խիստ պակաս կա: Աճարկուտ գյուղի տարածքից ձգվող խմելու ջրատարը կեսդարյա է, մաշված, բերքաբերցիները ջուր են կրում գյուղի տարածքում գտնվող 2 աղբյուրից կամ այլ համայնքներից: Բերքաբերի շուրջ 830 հա հողերը գտնվում են Ջողազի ջրամբարի ձախ կողմում եւ այժմ մշակվում են ադրբեջանցիների կողմից: Հենրիկ Արզումանյանը վկայում է, որ իրենց տնամերձ հողերը մշակելու համար ոռոգման ջուր չունեն:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս