
Պուտինն իրականում աշխարհի ամենահարուստ մարդն է. The Sunday Times

Բրիտանական The Sunday Times պարբերականի տեղեկություններով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրականում աշխարհի ամենահարուստ մարդն է։ Նրա կարողությունը գնահատվում է 130 մլրդ դոլար:
Եթե դա իսկապես այդպես է, ապա նրա կարողությունը գրեթե կրկնակի գերազանցում է պաշտոնապես աշխարհի ամենահարուստը համարվող Կառլոս Սլիմ Էլուի կարողությունը: Ըստ պարբերականի` Ռուսաստանի նախագահին հաջողվել է համատեղել քաղաքականությունը սեփական շահերի հետ:
Ըստ NewsLanc-ի` պուտինյան ձեռնարկությունների ղեկավարմանը մասնակցում են միայն մերձավորներն ու ընկերները` զարմիկներ Միխայիլ Պուտինն ու Միխայիլ Շելոմովը, Պուտինի արդեն նախկին կինը` Լյուդմիլան, եղբայրը` Իգորը եւ այլք: «Դատելով այս ամենից, Պուտինի` կրկին նախագահ դառնալու ցանկությունը պայմանավորված է առաջին հերթին իր բիզնես- կայսրությունը պահպանելու հանգամանքով»,-գրել է պարբերականը:
Հստակ հայտնի չէ, թե ինչ ընկերություններ է վերահսկում Պուտինը: Ըստ որոշ լուրերի` նրան են պատկանում «Գազպրոմ»-ի բաժնետոմսերի 4,5% -ը, ինչպես նաեւ ռուսաստանյան գազի ամենախոշոր արտահանող «Գունվոր» ընկերության բաժնետոմսերի առնվազն 50%-ը: