Բաժիններ՝

Մայամիում 8,5 մլն դոլարով վաճառքի է հանվել Ալ Կապոնեի առանձնատունը

Մայամի բիչում գտնվող ամերիկացի լեգենդար գանգստեր Ալ Կապոնեին պատկանող առանձնատունը վաճառքի է հանվել 8,5 մլն դոլարով: Հենց այդ առանձնատանն էլ 1947թ. նա իր մահկանացուն էր կնքել:

Շքեղ վիլան, որը կառուցվել է 1922թ-ին, գտնվում է Փալմ Այլենդ  կղզում: Ալ Կապոնեն առանձնատունը ձեռք է բերել 1928թ-ին` 40  հազար դոլարով:

Վիլան հայտնի գանգստերների ազգականներին է պատկանել մինչեւ 1970-ականները, այնուհետեւ ձեռքից ձեռք է անցել: Ներկայիս սեփականատերը նյույորքցի ֆանանսիստ Էնթոնի Փանեբիանկոյին պատկանող ընկերություններից մեկն է, որն այն ձեռք էր բերել ընդամենը կես տարի առաջ` 7,4 մլն դոլարով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728