Ապարանում «Նիվա» -ն վրաերթի է ենթարկել 76-ամյա հետիոտնին. վերջինս տեղում մահացել է. shamshyan.com
shamshyan.com-ի փոխանցմամբ`փետրվարի 9-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում, ВАЗ 2121 մակնիշի 76 PՈ 666 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտնին: Վրերթի ենթարկված 76-ամյա Վոլոդյա Հակոբյանը տեղում մահացել է, վարորդը փախուստի չի դիմել և քիչ առաջ մեղայականով ներկայացել է ոստիկանության Ապարանի բաժին:
Մեղայականով ոստիկանություն ներկայացած անձը 54-ամյա Վարդան Խալաթյանն է, ով խոստովանել է, որ վրաերթը կատարել է ինքը, իսկ «Նիվան» հաշվառված է Վանաձոր քաղաքի բնակիչ 28-ամյա Դավիթ Խալաթյանի անվամբ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: