Ռուսաստանը մեզ թողնում է անկարող և մասնագիտության չտիրապետող հատվածին. Լևոն Շիրինյան. Tert.am
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը միգրանտների մասին ռուսաստանյան օրենքում փոփոխություններ անելը պայմանավորում է նրանով, որ Ռուսաստանը կենտրոնանում է, կարգավորում է ինչպես իր ներքին կյանքը, այնպես էլ արտաքին հարաբերությունները։ Ըստ նրա, Հայաստանի դեպքում խնդիրն այն է, որ Ռուսաստանի իշխանությունը միշտ խրախուսել է հայ ժողովրդի արտագաղթը դեպի իր երկիր:
«Հիմա դրա համար միջոցառումների որոշակի համակարգ է առաջարկում, և դրա մեջ պետք է դիտել նաև միգրանտների հարցի կանոնավորումը, ինչն էլ Հայաստանի ազգաբնակչության համար խնդիր է ստեղծում է, քանի որ այստեղ աշխատանք չկա և մարդիկ արտագաղթում են»,-Tert.am-ի հետ զրույցում ասել է նա։
Ինչ վերաբերվում է ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանը, ապա Լևոն Շիրինյանը կարծիքով՝ իշխանության քաղաքական միտքը փակուղի է մտել։ «Աշխատում են միայն արտագաղթի համար պայմաններ ստեղծել: ՀՀ կառավարությունը շտապ միջոցներ պետք է ձեռնարկի ժողովրդի տեղահանությունը կասեցնելու համար: Իրեն պետք է, էսօր փակել է ճանապարհը, փոխանակ մտածեն, թե ինչու մեզ մոտ այսօր աշխատատեղեր չեն ստեղծվում, ինչու արևային էներգիան Հայաստանում չի զարգանում»,-նշել է նա։
Լևոն Շիրինյանը պնդում է՝ արտագաղթն այլևս ստրատեգիական տեղաշարժ է։ «Անգամ Հայաստանում չեն բացատրում, թե ինչու է գազը թանկանում, ինչու է սահմանից այս կողմ կրկնակի դառնում: Իսկ մեր երկրում ահռելի հնարավորություն կա, ինչո՞ւ չեն անում, ինչո՞ւ են կառչել ռուսական գազից, ուրեմն եկամուտներ ունեն, այն էլ աստղաբաշխական»,-ասաց նա:
Քաղաքագետը մի եզրակացության է եկել՝ Ռուսաստանը մեզ թողնում է անկարող և մասնագիտության չտիրապետող հատվածին: «Կարող են միշտ գազը թանկացնել ձմեռվա նախօրյակին, գարնան սկզբին էլ միգրանտների հարց բարձրացնել: Հիմա դաշնակիցը հո պապա՞ն չի»,-նշեց նա։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: