Բաժիններ՝

Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին մեքենաներ են արգելափակվել

Փետրվարի 9-ին, ժամը 13.58-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միցուբիշի» մակնիշի 30 LO 786 և «ՎԱԶ-2121» մակնիշի 90 TT 404 պետհամարանիշերով ավտոմեքենանները:

Արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս