Հայ օլիմպիականներն ավարտեցին առաջին ելույթները. allsport.am
Դահուկավազքի սկիաթլոնի 15 կմ դասական + 15 կմ ազատ ոճի տղամարդկանց մրցաշարին այսօր մասնակցում էին Հայաստանի չորս օլիմպիականներից երկուսը՝ Սերգեյ Միքայելյանը և Արթուր Եղոյանը։ Մեր մարզիկները մեկնարկեցին համապատասխանաբար 52 և 67 համարներով։ Դասական ոճում Սերգեյ Միքայելյանի լավագույն արդյունքն էր 40-րդ հորիզոնականը, Արթուր Եղոյանինը՝ 57-րդը, հաղորդում է allsport.am-ը։
Մրցումն ավարտվեց Շվեյցարիայի ներկայացուցիչ Դարիո Կոլոնյայի հաղթանակով, ում կարիերայում սա երկրորդ օլիմպիական ոսկին էր։
Սերգեյ Միքայելյանը մրցումն ավարտեց 46-րդ հորիզոնականում, իսկ Արթուր Եղոյանը 63-րդն էր։
1.Դարիո Կոլոնյա (Շվեյցարիա) 1:08:15.4
2. Մարկուս Հելներ (Շվեդիա) 1:08:15.8
3. Մարտին Յոնսրուդ Սյունդբյու (Նորվեգիա) 1:08:16.8
46. Սերգեյ Միքայելյան (Հայաստան) 1:13:16.6
63. Արթուր Եղոյան (Հայաստան) 1:17:44.5