
Ավտովթար Փոքր Օշական գյուղում, բախվել են Nissan-ն ու ГАЗ 3110-ը. կան վիրավորներ. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում, Փոքր Օշական գյուղամիջյան ճանապարհին բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչ Բաբկեն Բաբասյանի վարած Nissanl մակնիշի 34 MA 320 համարանիշի և Փոքր Օշական գյուղի բնակիչ Ֆատո Սայդոյանի վարած ГАЗ 3110 մակնիշի 21 SU 468 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարից հետո ГАЗ 3110-ը բախվել է բնակելի տան պարիսպին: Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: