Բաժիններ՝

Դատարանում կքննվի հայց՝ ընդդեմ Արարատի մարզպետի. NEWS.am

Երկու խիստ նկատողության համար աշխատանքից հեռացված Արարատի մարզի Հնաբերդ գյուղի նախկին տնօրեն Անժելա Մեջլումյանի հայցն ընդդեմ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի կքննվի Արարատի ընդհանուր իրավասության դատարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Անժելա Մեջլումյանի փաստաբանը՝ Գեւորգ Դավթյանը:

«ՀՀ վարչական դատարանը գործը վերահանձնեց Արարատի ընդհանուր իրավասության դատարանին, քանի որ աշխատանքային վեճ է, եւ ըստ աշխատանքային օրենսգրքի՝ նման վեճերը պետք է քննվեն ընդհանուր իրավասության դատարաններում»,- ասել է փաստաբանը՝ նշելով, որ մինչեւ այդ իրենք դիմել էին Վարչական դատարան:

Գեւորգ Դավթյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել երկու նկատողությունները, վերականգնել դպրոցի տնօրենի պաշտոնը եւ հատուցել հարկադիր պարապուրդի համար:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս