Բաժիններ՝

Բացահայտվել է գիշերը կատարված 36-ամյա տղամարդու սպանությունը. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 2-րդ մասի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հատկանիշներով:

Քրեական գործը հարուցվել է երեկ` փետրվարի 8-ին Նոր Նորք վարչական շրջանում տեղի ունեցած մահվան ելքով դանակահարության փաստով: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները շրջագայության ժամանակ 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցում «Բիլայնի» գրասենյակի մոտ նկատում են, որ մի քաղաքացի անօգնական ընկած է գետնին: Ոստիկանները տեսնելով, որ նա վիրավոր է նրան տեղափոխում են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ սակայն կարճ ժամանակ անց նա մահանում է:

Նոր Նորքի ոստիկանները պարզում են, որ վերջինս կենցաղային հարցերի շուրջ վիճաբաննություն է ունեցել Գալշոյան փողոցի բնակիչ 38-ամյա Աքսել Ներսիսյանի հետ, ով էլ իր մոտ եղած դանակով վնասվածքներ է պատճառել Վ. Մանուկյանին և թողնելով անօգնական դիմել էր փախուստի:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս