Բաժիններ՝

Նույն գործով հարցաքննված միանգամից 4 վկայի մեղադրում են սուտ ցուցմունք տալու մեջ. pastinfo.am

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` հրազենի գործադրմամբ հասարակական կարգը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու գործով 4 վկաներ սահուն կերպով վերածվել են մեղադրյալների:

Այսպես, ըստ մեղադրանքի` վկաներ Հայկազ Գալստյանը, Վարդան Սարգսյանը, Վաչիկ Եղիազարյանն ու Արման Պետրոսյանը Շենգավիթի վարչական շրջանի ընդահնուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով դատաքննության ընթացքում սուտ ցուցմունքներ են տվել` ամբաստանյալ Վլադիմիր Ավետիսյանին քրեական պատասխանատվությունից ազատելու համար:

Բոլոր վկա-մեղադրյալներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրանքի  առնչությամբ  սուտ ցուցմունք տալը:

Հրազենի գործադրմամբ հասարակական կարգը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելու, ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու բուն գործով ամբաստանյալ Վլադիմիր  Ավետիսյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով։

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2013թ. հուլիսի 4-ի դատավճռով, նախագող դատավոր Ս.Կոստանյան, ամբաստանյալը դատապարտվել էր ազատազրկման՝ հինգ տարի ժամկետով։

Գործի նախապատմությունը հետևյալն է՝ 2012թ. սեպտեմբերի 3-ին Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի մոտակայքում Հայկ Հակոբյանը և Արման Պետրոսյանն ուսերով դիպել են միմյանց և այդ առիթով վիճել, որի ընթացքում Հայկ Հակոբյանը և քննությամբ չպարզված վերջինիս ընկերները վիճել և ծեծի են ենթարկել Արման Պետրոսյանին և Նարեկ Ասատրյանին։ Նույն օրը Արման Պետրոսյանը և Նարեկ Ասատրյանն այդ մասին հայտնել են իրենց թաղամասի բնակիչ, իրենց ընկեր, ամբաստանյալ Ավետիսյանին։

Միջադեպի կապակցությամբ հարաբերություններ պարզելու նպատակով ամբաստանյալ Ավետիսյանը և գործով չպարզված նրա ընկերները նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմաններում, փողոցի բանուկ և մարդաշատ հատվածում՝ «Շենգավիթ» խանութի մոտ, վիճել են Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչներ, քննությամբ չպարզված 4-5 անձանց հետ, փոխադարձաբար հարվածել միմյանց, առաջացրել ծեծկռտուք,  որով և հասարակական կարգը դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են՝ դա արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս