Հուսով եմ՝ մի օր կհայտնաբերենք Կառավարության անդամների բոլոր քավոր-սանիկական կապերը. Հրանտ Բագրատյան. Tert.am
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Հրանտ Բագրատյան Tert.am–ի հետ զրույցում անդրադառնալով Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը, ասում է, որ չի բացառում անդամ–երկրների՝ մեկ միասնական արժույթի՝ ռուբլու գոտուն անցնելը։ Պատգամավորը անդրադառնում է նաև «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի փոփոխությունների նախագծին՝ նշելով, որ առաջարկում է այս օրենքում մտցնել փոխկապակցված անձանց հասկացություն, որպեսզի բացառվի քավոր–սանիկական հարաբերությունները։
– Պարո՛ն Բագրատյան, ըստ որոշ տնտեսագետների՝ Մաքսային Միության «Ճանապարհային քարտեզը» չի վերաբերում միայն մաքսային ինտեգրման հարցերին, այլև հիմք է նախապատրաստում միասնական տնտեսական համակարգի, իսկ հեռանկարում նաև՝ միասնական արժույթի համար, քանի որ համաձայն Հայաստանը պետք է միանա նաև 2 պայմանագրերի՝ «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության մասին» և «Արժութային քաղաքականության համաձայնեցված սկզբունքների մասին»: Ձեր կարծիքը:
– Այդքան բանն անելը պարզապես անհրաժեշտություն է ռուսների կողմից:
– Իսկ դա ենթադրո՞ւմ է անցում ռուբլու գոտուն:
-Այ դա չեմ կարող ասել, չգիտեմ, դա չի բացառվում, բայց վստահ չեմ այդ հարցում:
–Դուք «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեցիք, որ օրենքում պետք է ներառվեն նաև քավոր–սանիկական հարաբերությունները, քանի որ դրանք Հայաստանում շատ կարևոր են։ Ինչո՞ւ:
– Ես առաջարկում եմ այս օրենքում մտցնել փոխկապակցված անձանց հասկացություն, որ եթե մեկը մյուսի քավորն է, չի կարող պատահել, որ քավորը կամ սանիկը լինի հիմնարկի ղեկավար, իսկ համապատասխանաբար՝ սանիկը կամ քավորը լինի հիմնարկի գլխավոր հաշվապահ: Կարծում եմ՝ առաջարկել եմ շատ առողջ, շատ ճիշտ բան:
–Առանձնահատուկ ձևով նշել քավոր–սանիկների հարաբերությունների մասի՞ն:
-Այո՛, և քանի որ «Հաշվապահական հաշվառման» մասին երկու օրենք կա, մեկը տարածվում է պետական հիմնարկների, և ֆինանսների նախարարի, ես իրեն հարցրել եմ անձամբ, որ ինքը անձամբ գտնվո՞ւմ է արդյոք քավոր-սանիկական հարաբերությունների մեջ Կառավարության մեկ այլ անդամի հետ: Եվ պատասխանը, կարծեմ, եղավ այսպես. «Դուք ինձ վիրավորում եք»:
Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: