Բաժիններ՝

Սահմանային լքված ուղեկալը գյուղացիներին խանգարում է միրգ չորացնել. pastinfo.am

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` Լոռու մարզի Ջիլիզա գյուղում որոշել են սառնարանային տնտեսություն և չորանոց հիմնել: Անգամ հաշվարկել են, որ դրա համար անհրաժեշտ է 12 մլն դրամ: Նույնիսկ ներդրողն էլ արդեն կա, բայց պարզվել է, որ այն տարածքը, որտեղ մտադիր են հիմնել արտադրությունը, պատկանում է ոչ թե գյուղին, այլ պետությանը. այդ հողամասի վրա պաշտոնական փաստաթղթերով սահմանապահ ուղեկալ է նշված:

Պարզվում է, ժամանակին այդ տարածքում, իսկապես էլ սահմանային ուղեկալ եղել է: Բայց այն վաղուց արդեն չի գործում: 2008թ. գյուղի մեկ այլ տարածքում արդեն նոր ուղեկալ է կառուցվել, բայց փաստաթղթերում հինը մինչև օրս մնացել է:

Եվ այժմ Ջիլիզայի գյուղապետը դիմել է կառավարությանը` խնդրելով վերանայել որպես ուղեկալ հաշվառված հողամասի հողերի կատեգորիան և թույլ տալ դրա տեղում արտադրություն հիմնել:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս