Կոլերովը՝ Տիգրան Սարգսյանին. Հարգելի վարչապետ, դուք ե՞րբ էիք ստում. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը հարցազրույց է վարելը Ռուսաստանի դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ, որը ներկայացնում ենք հատվածաբար.

– Պարոն Կոլերով, արդեն հրապարակվել է ՀՀ-ի ՄՄ անդամակցության «Ճանապարհային քարտեզը»։ Խոսակցություններ կան այն մասին, որ ՀՀ-ն կունենա հատուկ կարգավիճակ, արտոնություններ ՄՄ-ում, քանի որ չունի ընդհանուր սահման ՄՄ անդամ երկրների հետ։

– Ես չեմ կարծում, որ ՀՀ-ն կունենա հատուկ կարգավիճակ ՄՄ-ում, քանի որ հատուկ կարգավիճակ հենց այնպես ՀՀ-ին որևէ մեկը չի տա։ Խոսքն այն մասին է, որ ՀՀ-ի ՄՄ անդամակցության բանաձևն ունենալու է որոշակիորեն ժամանակավոր անցումային պայմաններ, այս անցումային պայանների մասին ՀՀ-ն պետք է բանակցի ՄՄ անդամ երկրների, առաջին հերթին՝ ՌԴ-ի հետ, և այդ բանավեճը պետք է հրապարակային, բաց լինի։

Այդպիսի բանավեճերն ու հստակ թվերը պակասում են։ Հայ լրագրողները հաշվում են, որ շատ դիրքերում տեղի կունենա մաքսատուրքերի թանկացում, իհարկե՝ հաշվարկն օգտակար է, սակայն այն պետք է զուգորդվի նաև այլ հաշվարկով, որպեսզի ամբողջական պատկեր ձևավորվի, թե ապրանքային որ խմբերն են թանկանալու և որոք՝ էժանանալու, որոնց արդյունքում հավասարակշռվելու է վիճակը, այսինքն՝ կառավարությունը պարտավոր է հրապարկային կերպով փորձագետների միջոցով հանրության հետ քննապկել ՄՄ-ին անդամակցության պայմանները։

Օրինակ՝ Ղրղզստանում էր տեղի ունեցել նման քննարկում, Ղրղզստանը փորձում էր ՄՄ-ին պարտադրել մաքսանենգ կարգավիճակ ունեցող չորս շուկաներ Չինաստանի սահմանի վրա, ՄՄ-նի մերժեց նման կարգավիճակ ունեցող ունեցող շուկաների պահպանությունը, նրանք նեղացան, սկսեցին դռներ շրխակցնել, սա իրենց կամքն է, բայց սա օրինակ է, թե ինչպիսի թափանցիկությամբ կարելի է քննարկել նման հարցերը։

Ինչո՞ւ դա չի անում ՀՀ կառավարությունը։ ՀՀ վարչապետի համար սկզբից ՀՀ-ն չէր կարող միանալ ՄՄ-ին, իսկ հիմա կարող է, այսինքն՝ ե՞րբ էր նա ստում։ Կարելի է հարց տալ՝ հարգելի վարչապետ, դուք ե՞րբ էիք ստում։ ՀՀ-ում քննարկումները պակասում են։

Ամբողջութամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս