Երիտհիմնադրամը կամակատարների բանակ է ապահովում ՀՀԿ-ի համար. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ինչ պարել է պարել Կարեն Ավագյանը շեֆերի դեմ, բժշկականում, երբ ուսխորհրդի նախագահն էր, վարչապետի օգնական, երիտթևի նախագահ, մինչև… որ թռավ. նրա ղեկավարած երիտասարդական հիմնադրամը նախագահականի գործընկերը դարձավ և 518 մլն դրամ գումար ստացավ երիտասարդական քաղաքականության համար…

Գազի պայմանագրի հանձնաժողով ստեղծելու ընդդիմադիր ուժերի նախաձեռնության տապալումը ՀՀԿ-ի համար կարևոր էր, բայց ոչ այնքան, որ դրա դեմ ծանր արտիլերիա հանեին՝ վարչապետին կամ էներգետիկայի նախարարին, կամ գոնե Գալուստին Սահակյան։ Եվ հանեցին ՀՀԿ-ի ցողունապետ Կարեն Ավագյանին, որի ձեռքերը կեղտոտելու մասին առանձնապես մտահոգվող չկա։ Գազի հարցն էլ Մարտի 1 չէ, որ վրան եվրոպացու աչք լինի։ Մեր ու մերոնց՝ սոված ժողովրդին խաբելու ու թալանելու հարցն է, մեր ու ռուսի։ Էլ ինչ հանձնաժողով, ինչ Նիկոյան. երիտգվարդիայի ցողունապետն էլ հերիք է։ Այս անգամ Կարեն Ավագյանի հանձնարարությունը փետրվարի 4-ին, ամբողջ օրը, Աժ-ում վատ-վատ ելույթներ ունեցող ընդ֊դիմությանը մի պատասխան տալն էր, որն ի կատար ածելու համար Կարեն Ավագյանն իր ողջ ստեղծագործական ջիղը ներդրեց, և մի բոցավառ ելույթ ստացվեց. բայց ոչ թե Աժ-ում ամեն օր խոսափողների առաջ անարդյունք ճղճղացող փոքրամասնության, այլ ընդհանրապես քաղաքական ընդդիմության դեմ, մի բան, որ ՀՀԿ-ն աշխատում էր չանել դեռեւս Քոչարյանի ժամանակներից և այս հանդուրժողականությունն իր առավելություններից է համարում։

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս