
Քաղցկեղով հիվանդների թիվն ավելանում է. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը զգուշացրել է օնկոլոգիական հիվանդությունների աճի մասին:
«Առաջիկա երկու տասնամյակների ընթացքում քաղցկեղով հիվանդների թիվը կհասնի 22 միլիոնի` ներկայիս 14 միլիոնի դիմաց»,- հատուկ հայտարարությամբ զգուշացրել է ԱՀԿ-ն: Կազմակերպության տվյալներով` քաղցկեղից ավելի շատ մահանում են զարգացող եւ թույլ զարգացած երկրներում. 100 մահից 70 -ը բաժին է ընկնում Աֆրիկայի, Ասիայի, Կենտրոնական եւ Հարավային Ամերիկայի երկրներին:
«Չնայած օնկոլոգիական հիվանդությունների բուժման հարցում առաջընթացին, մենք չենք կարողանում գտնել խնդրի լուծումը: Կարեւոր դեր ունի այստեղ վաղ հետազոտությունը, որը թույլ կտա ժամանակին միջամտել եւ կանխել հիվանդության առաջխաղացումը»,-նշում են մասնագետները: