Բաժիններ՝

ԱԻՆ-ը՝ «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրենի մահվան մասին

Փետրվարի 3-ին ՀՀ ոստիկանությունից տեղեկատվություն է ստացվել, որ Ծաղկաձորի ճոպանուղու մոտակայքում կորել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի կոմերցիոն տնօրեն Ա. Մ.-ն. որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է օգնություն:

Որոնողական աշխատանքների են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ-ի հետախույզ – կինոլոգիական ջոկատը։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են մարզային ոստիկանության աշխատակիցներ:

Որոնողական աշխատանքների արդյունքում Ծաղկաձորի սպորտային համալիրի 3-րդ հատվածին հարակից սարալանջին` «Թթուջուր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1978 թ. ծնված Ա. Մ. -ի (Վրաստանի Հանրապետության քաղաքացի) դին:

Հրշեջ-փրկարարները դին սարալանջից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության մեքենային:

Լուսանկարը՝ tert.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս