Բաժիններ՝

Սա անտիփիառ էր ինձ համար. Թևան Պողոսյանը՝ մանդատից հրաժարվելու, այնուհետև փոշմանելու մասին. news.am

Թե մանդատից հրաժարումը, թե արդեն կայացրած որոշումը փոխելը որեւէ մեկի կամ որեւէ ուժի դեմ քայլ չէր ու չէ:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը, ով սկզբից հայտարարել էր մանդատը վայր դնելու, այնուհետեւ այդ դիմումը հետ վերցնելու մասին:

Հարցին, թե ինչով է պայմանավորված ձեր որոշումը եւ արդյոք կարող ենք եզրակացնել, որ համաձայնել եք ձեր գործընկերների առաջարկին ու կդառնաք խմբակցության ղեկավար, նա այսպես պատասխանել է.

«Ինչպես արդեն նշել էի, մանդատը վայր դնելու որոշումից հրաժարվելու մասին հայտարարությանս մեջ, շուրջ մեկ ամիս ծանրութեթեւ եմ արել եւ գնահատել ԱԺ-ից հեռանալու իմ պատճառներն ու այն հետեւանքները, որ կարող է ունենալ որոշումս «Ժառանգություն» խմբակցության համար: Ես իրավունք չունեի ականջալուր չլինել «Ժառանգության» իմ գործընկերների հորդորներին: Հասկացա, որ հրաժարվելու պատճառներս անհամադրելի են հնարավոր հետեւանքների հետ թիմի համար եւ փոխեցի որոշումս»:

Ինչ վերաբերում է որոշման պատճառներին, Թեւան Պողոսյանն ասել է,  որ դրա մասին բազմաթիվ վարկածներ է կարդացել` պաշտոն ստանալուց ընդհուպ մինչեւ վախեցնել:

«Դրանք իհարկե բոլորն էլ անհեթեթ են եւ իրականության հետ որեւէ կապ չունեն: Ասել եմ, որ պատճառները ներքին բնույթ ունեին, անձնական հարթությունում էին, քաղաքականության հետ չառնչվող եւ չէի ցանկանա հրապարակային քննարկման առարկա դարձնել»:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս