Արոնյանն իր հաղթանակը նվիրել է Ազնավուրին

Ցյուրիխում ընթացող շախմատային գերմրցաշարի նախավերջին՝ չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանն ամերիկացի  Հիկարու Նակամուրայի նկատմամբ հաղթանակը նվիրել է մրցաշարի պատվավոր հյուր,  աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրին:

Հաղթանակից հետո Արոնյանը Twitter-ում գրել է. «Այսօրվա խաղը նվիրվում է մեր լեգենդ Շառլ Ազնավուրին, ով այնքան սիրալիր գտնվեց, որ այցելեց ինձ  այստեղ՝ Ցյուրիխում»:

Տեսանյութեր

Լրահոս