Բաժիններ՝

Գողի փոխարեն մեղադրյալի աթոռին է հայտնվել գնորդ-վերավաճառողը. «Փաստինֆո»

39 –ամյա Արման Խոստիկյանը Երևան քաղաքի ավտոշուկայից 1000 ԱՄՆ դոլարով գնել է «Վազ 211030» մակնիշի ավտոմեքենա: Պարզվում է, որ ավտոմեքենան գողացված  է եղել եւ  գտնվել  ՀՀ ոստիկանության Նոր-Նորքի բաժնի կողմից հետախուզման մեջ, հաղորդում է «Փաստինֆո»-ն: Մեքենայի իրական սեփականատերը  Երևանի բնակիչ Հայկ Նավասարդյանն է, որը գողացվել էր 2013 թվականի մարտի 30-ին: Իսկ թե Արման Խոստիկյանն ումից է ձեռք բերել ավտոմեքենանա` նախաքննական մարմինը չի պարզել:

Փոխարենը պնդում են, որ այն գնելուց հետո Խոստիկյանը թափքի նույնացման համարը զոդման միջոցով ենթարկել է փոփոխության, ապա  4000 ԱՄՆ դոլարով վաճառվել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ Սերյոժա Քամալյանին:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս