Բաժիններ՝

Հանրապետության որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2–ին` ժամը 17.30–ի դրությամբ, Բաղրամյանի, Թալինի, Իջևանի, Նոյեմբերյանի  տարածաշրջաններում տեղում է թույլ  ձյուն:

Առատ ձյան պատճառով ծանրաքաշ մեքենաների վարորդներին խորհուրդ չի տրվում երթևեկել Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածով:  Գյումրիի, Կոտայքի, Սևանի, Մարտունու, Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքում և Նոյեմբերյանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառուց է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:  Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները   բաց են:

ՀՀ  տրանսպորտի և կապի նախարարության  լրատվական  ծառայություն

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս