Բաժիններ՝

Ամուսինը կնոջը մեղադրել է բռնության մեջ ու հայտնվել ամբաստանյալի աթոռին. «Փաստինֆո»

Նախկինում գողության համար դատապարտված 32-ամյա Մամիկոն Հովհանյանը կնոջը մեղադրել է իր նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, ինչը, ըստ նախաքննական մարմնի, իրականության հետ որեւէ ընդհանրություն չի ունեցել, հաղորդում է «Փաստինֆո»-ն:

Ըստ գործի նյութերի՝ Մամիկոն Հովհանյանը ալկոհոլ օգտագործած վիճակում վիճաբանել է իր կնոջ հետ, որից հետո ապակու կտորով վնասել է իր նախաբազուկը և Վարդենիսի ոստիկանության բաժին կեղծ հաղորդում տվել, թե իբր այդ վնասվածքը պատճառել է կինը: Մ.Հովհանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս