«Աշոտ Սուքիասյանին բռնելն իմ հաջողությունն էր» . Փայլակ Հայրապետյան. Aravot.am

Գործարար Փայլակ Հայրապետյանն իր հաջողությունն է համարում օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանին բռնելու փաստը: «Այնքան եմ ուրախացել, որ վերջապես կկանչեն քննության, կիմանանք ՝ ինչ է եղել»,- Aravot.am-ին ասել է պարոն Հայրապետյանը: Նրա  համար օֆշորային սկանդալն արդեն բացահայտված է. «Այս գործի նոր բացահայտման կարիք չի զգացվում, որովհետեւ քննությունով, ամեն ինչով բացահայտված է, սրան էլ կալանավորեցին: Ինչն էլ հաստատի կամ չհաստատի, արդեն կարեւոր չէ, որովհետեւ փաստաթուղթ կա, եթե փաստաթուղթ չլիներ, ուրիշ բան: Այս գումարները գնացել են օֆշոր՝ երրորդ կազմակերպության վրա, որի փաստաթուղթ կա, այնտեղից հետ է եկել Հայաստան՝5 միլիոն 200.000 դոլար, այստեղ կանխիկացվել, եւ այդ գումարով  մոտ 100 կիլոգրամ ոսկի են գնել, դրա փաստաթուղթն էլ կա»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Տեսանյութեր

Լրահոս