Բաժիններ՝

Սադրանք Ազատության հրապարակում. aravot.am

Aravot.am-ի փոխանցմամբ` Ազատության հրապարակում, որտեղ հավաքվել էին անցյալ տարվա նոյեմբերից ազատազրկված, քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի ծննդյան օրը նշելու, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը տասը րոպե ժամանակ տվեց ԱՄԿ հիմնադիր անդամ Ստեփան Զատիկյանի որդուն՝ Վրեժին, հանրահավաքի կազմակերպչին, որպեսզի սեղանին դրված  «Ազատություն քաղբանտարկյալներին» անունով տորթը հավաքվի: «Ու՞ր դնենք», -հարցրեց Վրեժը: Օսիպյանը պատասխանեց՝ պահեք ձեռքերի վրա: Մինչ այդ ելույթներ ունեցան պատմաբան Ռաֆայել Համբարձումյանը, Վրեժ Զատիկյանը, Շահեն Հարությունյանը, որն ընթերցեց հորը նվիրված բանաստեղծություն, Պարույր Հայրիկյանը, Միքայել Հայրապետյանը: Ելույթների ժամանակ սեղանին դրված տորթը Շանթի կինը՝ Ռուզաննան, կտրում եւ բաժանում էր հանրահավաքի մասնակիցներին: Ինչ-որ  հարբած, մոտենալով վիրավորական տոնով դիմել էր Շանթ Հարությունյանի  կնոջը: Դա նկատեց իմ դիմաց կանգնած Շահենը՝ Շանթի որդին, որը մոտեցավ հարբածին: Aravot.am-ն էլ հարթակից մոտեցավ նրանց: Հարբածը հայհոյեց Շահենին, մենք նրան փորձեցինք պահել, սակայն հարբած սադրիչը փորձեց հարվածել Շահենին: Սադրանքը դրանով չավարտվեց: Երեւանի փոխոստիկանապետ Օսիպյանն անջատեց սարքավորումները եւ ասաց հանրահավաքի կազմակերպիչներին, մասնավորապես, Վրեժ Զատիկայնին, որ թույլ չի տա շարունակել չարտոնված միջոցառումը: «Ազատ, անկախ, ոստիկան». գոչում էին հավաքվածները: Միջոցառման ժամանակ քիչ էր մնում մեկ այլ միջադեպ գրանցվեր իրավաբան Արգիշտի Կիվիրյանի եւ փոխոստիկանապետ Օսիպյանի միջեւ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարը` Aravot.am-ի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս