Բաժիններ՝

Վաղը մի քանի վարչական շրջաններում ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. փետրվարի 3-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Արաբկիրի 51 փողոցի և հարակից տարածքների ջրամատակարարումը:

«Երևան Ջուր» ընկերությունը նաւև տեղեկացնում է, որ ջրատարի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, փետրվարի 3-ին ժամը 9.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Կենտրոն վարչական շրջանի Այգեստան թաղամասի 9, 10, 11 փողոցների, Հերացի փողոցի, Չարենցի փող. 1-ին նրբանցքի, Մյասնիկյան պող. 1-4, Աբովյան փող. 54-60 համարների,
  • Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղի 1-10 շարքերի, 1, 2-րդ փողոցների, 3 փողոցի 1-34 համարների, Որմնադիրների փողոցի, Խորենացի փողոցի 127-ից բարձր համարների և հարակից տարածքների:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս