Բաժիններ՝

Հարավային Կորեան մտադիր է ընդլայնել ՀՕՊ-ի իր գոտին՝ ի պատասխան Չինաստանի

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հարավային Կորեան մտադիր է ընդլայնել ՀՕՊ-ի իր բաժանարար գոտին՝ ի պատասխան Չինաստանի միակողմանի որոշման: Այս մասին հայտարարել է Հարավային Կորեայի կառավարության ներկայացուցիչը:

Նախորդ շաբաթ Չինաստանն Արևելա-չինական ծովում ընդլայնել էր իր ՀՕՊ-ի գոտու սահմանները, ինչը հարուցել էր ԱՄՆ-ի, Ճապոնիայի ու Հարավային Կորեայի դժգոհությունը: Դրա հետ կապված՝ Սեուլում գումարվել է խորհրդաժողով, որի ժամանակ հայտարարվել է ՀՕՊ-ի գոտին դեպի հարավ տարածելու անհրաժեշտության մասին:

Նշվում է, որ Հարավային Կորեայի քաղաքական շրջանակները նույնպես հակված են ՀՕՊ-ի գոտին հարավային ուղղությամբ ընդլայնելուն: Ներկայումս Սեուլում դիտարկում են ՀՕՊ-ի գոտու ընդլայնման աստիճանի հարցը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930