
Սպիտակ տան կայքում հանրագիր է կազմակերպվել՝ Յանուկովիչի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու պահանջով

Սպիտակ տան կայքում կազմակերպվել է հանրագիր, որով պահանջվում է անձնական պատժամիջոցներ սահմանել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի ու Ուկրաինայի կառավարության անդամների նկատմամբ, եթե չստորագրվի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը:
Հանրագրում նշված է. «Մենք չենք կարող հաշտվել այն փաստի հետ, որ նախագահ Վիկտոր Յանուկովիչն ու նրա կառավարությունն Ուկրաինայի ժողովրդին մերժել են արևմտյան քաղաքակրթությանը մոտ կանգնելու իրավունքի հարցում»:
Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ պատժամիջոցները պետք է իրենցում ներառեն նվազագույնը Յանուկովիչի ու նրա կառավարության անդամների, այդ թվում նաև նրանց ազգականների համար ԱՄՆ ու ԵՄ-ի երկրներ մուտք գործելու արգելքը, ինչպես նաև նրանց հետ կապված ընկերությունների բանկային հաշիվները սառեցնելը:
Սպիտակ տան կայքում Ուկրաինայի իշխանությունների դեմ հանրագիրը ստացել է «We, The People» անվանումը (Մենք ժողովուրդ ենք, հենց այս բառերով է սկսվում ԱՄՆ-ի Սահմանադրությունը): Հանրագիրը պետք է մեկ ամսում (մինչև դեկտեմբերի 26-ը) հավաքի առնվազն 100.000 ստորագրություն, որպեսզի ԱՄՆ-ի իշխանությունները դիտարկեն տվյալ հարցը: Ներկա դրությամբ, արդեն իսկ հավաքվել է ավելի քան 12.500 ստորագրություն: