Տարոնը հիմք է ստեղծել
«Հայկական Ժամանակը» գրում է. Մեկ-երկու օրվա մեջ Սայաթ Նովա պողոտայի բնակիչների պարտավորեցման հայցով կդիմեն դատարան՝ պահանջելով կասեցնել «Լարկո գրուպ» ընկերության կողմից Սայաթ Նովա 10/5 հասցեում ընթացող շինարարությունը։ Այս մասին երեկ «Հժ»-ին հայտնել է բնակիչների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ալբերտ Կանդալյանը։ Նոյեմբերի 14-ին բնակիչները դիմել էին քաղաքապետարան` նշելով, որ «Լարկո գրուպը» շինարարությունն իրականացնում Է իսկությանը չհամապատասխանող փաստաթդթերի հիման վրա, և պահանջել անվավեր ճանաչել կառուցապատման թույլտվությունն ու արգելել շինարարությանը։ Այս ընթացքում քաղաքապետարանը դիմումին չի պատասխանել, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի հոդված 48-ը սահմանում է, որ եթե վարչական ակտի վերաբերյալ դիմումին օրենքով սահմանված ժամկետում չեն պատասխանում ՝ վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը։
Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում