
«АвтоВАЗ»-ը նոր սերնդի «Նիվա» կարտադրի 2017թ-ին

Ռուսաստանյան խոշոր ավտոարտադրող «АвтоВАЗ» ընկերությունը հայտարարել է, որ «Lada 4×4» ամենագնացը սերունդը կփոխի չորս տարի հետո, իսկ 2015 թ-ին «Նիվան» կարդիականցվի, հաղորդում է «Вести.Ru»-ն:
Ընկերությունից հայտնել են, որ հետեւում են շուկայի փոփոխություններին եւ փորձում են օպերատիվ կերպով արձագանքել: «2017թ-ին ենթադրվում է նոր սերնդի «Lada 4×4» -ի արտադրության գործարկում»,-ասել են ընկերությունից: Ավելի վաղ հայտարարվել էր, թե նոր սերնդի «Նիվա»-ն կներկայացվի արդեն 2015թ-ին: