
Խոշոր ավտովթար՝ Նորատուս գյուղում. կան վիրավորներ (լուսանկարներ)

Նոյեմբերի 26-ին, ժամը 10.01-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գավառ-Մարտունի-Սևան ավտոճանապարհին` Նորատուս գյուղի մոտ, «Սուզուկի Վիտառա» մակնիշի 519313 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել մոտակա հողամասը:
Մինչ հրշեջ-փրկարաների կանչի վայր հասնելը` շտապօգնության աշխատակիցները ավտոմեքենայի վարորդ Ա. Խ.-ին և 3 ուղևորի տեղափոխել են Գավառի ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն