
Լեհաստանը գնել է գերմանական 119 տանկ

Defense News-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի ՊՆ-ը գնել է գերմանական Leopard 2 տիպի 119 հիմնական մարտական տանկ: Համապատասխան համաձայնագիրը ստորագրել են Լեհաստանի պաշտպանության նախարար Թոմաշ Սեմոնյակը և նրա գերմանացի գործընկեր Թոմաս դե Մեզիերը:
Գործարքը գնահատվել է 180 միլիոն եվրո, որի մեջ մտնում է ոչ միայն տանկերի, այլև՝ դրանց պահեստամասերի, ռադիոտեղորոշիչ համակարգերի, տրանսպորտային մեքենաների ու գնդացիների մատակարարումը: Գործարքի համաձայն, Գերմանիան Լեհաստանին է հանձնելու Leopard 2A5 տիպի 105 և Leopard 2A4 տիպի 14 տանկ:
Ակնկալվում է, որ տանկերի մատակարարումն իրականացվելու է 2014-2015 թվականներին: Սեմոնյակի խոսքերով՝ գնված գերմանական տանկերը սպառազինության մեջ ընդունվելուց հետո դեռ մի քանի տարի կարիք չեն զգա արդիականացման:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի կեսերին հաղորդվել էր, թե Լեհաստանը պլանավորել է առաջիկա 9 տարում բանակի արդիականացման վրա ծախսել մոտ 45 միլիարդ դոլար: