Ուկրաինայում բողոքեցին, Հայաստանում՝ ոչ
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է.
Երբ սեպտեմբերի 3-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էր «փոշմանել» ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի հարցով, Հայաստանում ոչ մի լուրջ ցույց չեղավ։ Հիմա, երբ նույն հարցով Վիկտոր Յանուկովիչն է «փոշմանել», Ուկրաինայի քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց։ ճիշտ է, դրան հակադիր Մաքսայինի կողմնակիցները պակաս մարդաշատ ցույցեր են անում՝ աոաջ քաշելով ավանդական «ծանրակշիռ» փաստարկը՝ Եվրոպան միասեռականության բուն Է։ Այդ «սպանիչ» փաստարկի կրկնությունը ողջ հետխորհրդային տարածքում թույլ Է տալիս եզրակացնելու, որ ձեռագիրն այստեղ նույնն Է։ Եվ այսպես, «փոշմանելու» դեմ Հայաստանում հրապարակավ ընդվզել է միայն Շանթ Հարությունյանը՝ իմ կարծիքով, ճիշտ բովանդակությամբ, բայց սխալ մեթոդով։ Պարույր Հայրիկյանի կողմից կազմակերպվելիք ցույց եթե կայանա, ապա չեմ կասկածում, որ կմնա օրինականության սահմաններում, բայց ո՞վ Է կասկածում, որ այդ հանրահավաքին կմասնակցի լավագույն դեպքում մի քանի հարյուր մարդ։ Ինչո՞վ Է բացատրվում նման վիճակը։ Նախևաոաջ, իհարկե, նրանով, որ մեր բնակչության մեծամասնությունն իսկապես նախընտրում Է Ռուսաստանի «էն սհաթը»՝ մասամբ խորհրդային կարոտախտի, մասամբ տեղեկատվության պակասի պատճառով։
Բայց կա նաև այլ կարևոր պատճառ։ Ուկրաինայի ընդդիմությունը, որը կազմակերպում Է այդ ցույցերը, ղեկավարվում Է որոշակի արժեքային համակարգով, և հենց դրա համար Է ընդվզում այն միության դեմ, որտեղ հավաքվել են Պուտինի, Լուկաշենկոյի և Նազարբաևի երկրները։ Մեր քաղաքական աճերի մեծ մասը (իհարկե, ՀՀԿ-ն այդ թվում) որևէ արժեքային համակարգով չեն առաջնորդվում, որևէ գաղափարախոսություն չունեն։ Դրանք առաջնորդվում են, այսպես ասած, «պրագմատիկ հաշվարկներով»։
Սակայն այդ հաշվարկները վերաբերվում են ոչ թե մեր պետությանը, այլ իրենց՝ կուսակցությունների մարտավարությանը և աթոռակռվին։ Ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասը կողմ է Ռուսաստանի եվրասիական նկատառումներին ոչ թե այն պատճառով, որ կիսում է «նեոբյուզանդական» գաղափարախոսությունը, այլ շատ ավելի պարզունակ նկատառումներով՝ նրանք իրենց ապագա իշխանության աղբյուր են համարում բացառապես Կրեմլը։
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթում