
Արևմուտքը 10 տարի սխալ քաղաքականություն է վարել Իրանի միջուկային ծրագրի հարցում. Զարիֆ

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Արևմուտքը 10 տարվա ընթացքում (2003 թվականից) սխալ քաղաքականություն է վարել Իրանի միջուկային ծրագրի հարցում:
Զարիֆի խոսքերով՝ Արևմտյան երկրներն ընտրել են Իրանի դեմ ճնշման ու ուժի կիրառման սպառնալիքների ուղին. «Իրանցիներին, բնականաբար, մտահոգում է տնտեսական պատժամիջոցների ազդեցությունը, սակայն ցենտրիֆուգների քանակը 10.000-ից մինչև 19.000-ի հասցնելը նշանակում է, որ Արևմուտքը պարտություն է կրել:
Արևմուտքը հասկացել է, որ ճնշումներն ու սպառնալիքները չեն գործում: Դրա փոխարեն նրանք պետք է օգտագործեն Իրանի ժողովրդի հետ հարգանքի ու համագործակցութան լեզուն»:
Նշվում է, որ Իրանը հաստատել է ԱՄՆ-ի կողմից 8 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցման մասին տեղեկատվությունը: