Հասան Նասրալլահը Թեհրանին զգուշացրել է Բեյրութում Իրանի դեսպանատան դեմ հնարավոր նոր ահաբեկչությունների մասին

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լիբանանյան «Հզբոլլահ» շարժման առաջնորդ Հասան Նասրալլահը զգուշացրել է Բեյրութում Իրանի դեսպանատան դեմ հնարավոր նոր ահաբեկչությունների մասին:

Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանի հետ հանդիպման ժամանակ Նասրալլահը հայտարարել է, որ այդպիսի ակտերը շարունակվելու են, քանի որ թշնամիները ցանկանում են այդ կերպ փոխհատուցել մի շարք դեպքերում և մասնավորապես Սիրիայում իրենց անհաջողությունները:

Նասրալլահի խոսքերով՝ Բեյրութում իրանական առաքելության դեմ ահաբեկչական հարձակումը պլանավորված է եղել նախապես, և որ դրա գլխավոր նպատակը եղել է դեսպանատան շենքի ու դարպասների ամբողջովին ոչնչացումը: Նոյեմբերի 19-ին Բեյրութում իրականացված կրկնակի ահաբեկչության ժամանակ զոհվել է 23 և վիրավորվել է 146 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930