
Սիրիայի վերաբերյալ «Ժնև 2» միջազգային կոնֆերանսն անցկացվելու է 2014 թվականի հունվարի 22-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիական հակամարտության կարգավորմանը նվիրված «Ժնև 2» միջազգային կոնֆերանսն անցկացվելու է 2014 թվականի հունվարի 22-ին: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
Դրանում նշված է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը «Ժնև 2»-ը գումարում է հունվարի 22-ին, և դրանով իսկ Սիրիական կառավարությունն ու ընդդիմությունը հակամարտության սկսվելուց ի վեր՝ առաջին անգամ կնստեն բանակցային սեղանի շուրջ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին ու Ռուսաստանին՝ տվյալ կոնֆերանսի նախապատրաստության հարցում նրանց ունեցած մեծ ներդրման համար: Մինևնույն ժամանակ անհայտ է մնում «Ժնև 2» կոնֆերանսին Իրանի ներկայացուցիչների մասնակցության հարցը: