
Այս տարի քիչ հավանական է «Ժնև 2» կոնֆերանսի անցկացումը. աղբյուր

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերին «Ժնև 2» կոնֆերանսի անցկացումը քիչ հավանական է: Այս մասին գործակալությանը հայտնել է արևմտյան դիվանագիտական աղբյուրը: Նրա խոսքերով՝ Ռուսաստան-ԱՄՆ-ՄԱԿ եռակողմ հանդիպման ներկայացուցիչներն այսօր փորձելու են Ժնևում հստակեցնել կոնֆերանսի հնարավոր ժամկետները:
Անցած կես տարվա ընթացքում արդեն իսկ անցկացվել է տվյալ կազմով խորհրդակցությունների երեք փուլ, որոնցից վերջինը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին: Այն ավարտվել է անարդյունք: Առավելի վիճելի հարցերի թվում է Իրանին հրավեր ուղարկելու հարցը: Ռուսաստանը կողմ է դրան, իսկ Արևմտյան երկրները՝ ոչ: