
Ադրբեջանն արդիականացնելու է իր տրամադրության տակ առկա «Սու-24» ինքնաթիռները. APA

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Ադրբեջանն արդիականացնելու է իր ռազմաօդային ուժերի զինանոցում առկա «Սու-24» ինքնաթիռները: Այս մասին գործակալությանը հայտնել են ռազմական աղբյուրները:
Վերջիններիս հաղորդմամբ՝ զինված ուժերը ներկայումս դիտարկում են տվյալ նախագիծը: Արդիականացումն անցկացվելու է Ադրբեջանի ավիագործարաններից մեկում: Ներկա դրությամբ, Ադրբեջանն իր տրամադրության տակ ունի «Սու-24» տիպի 10 ինքնաթիռ:
Այդ ինքնաթիռների վերջին թռիչքն Ադրբեջանում իրականացվել է 2008 թվականի հունիսի 26-ին՝ Բաքվում անցկացված զորահանդեսի ժամանակ: Դրանից հետո դադարեցվել էր տվյալ ռմբակոծիչների շահագործումը: