Ուկրաինական ընդդիմությունը պահանջում է քրեական գործ հարուցել Նիկոլայ Ազարովի ու կառավարության անդամների նկատմամբ
ZN.UA-ի փոխանցմամբ՝ ուկրաինական ընդդիմութունը երկրի գլխավոր դատախաղ Վիկտոր Պշոնկիից պահանջել է քրեական գործ հարուցել երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովի ու կառավարության անդամների հետ՝ կապված ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու նախապատրաստական գործընթացը կասեցնելու հետ:
Համապատասխան դիմումով գլխավոր դատախազին դիմել են «Բատկիվշչինա» կուսակցության պատգամավորներ Վասիլի Պազինյակն ու Վլադիմիր Յավորիվսկին: Նրանք կարծում են, որ իրենց գործողություններով Ազարովն ու կառավարության անդամները հանցանք են գործել՝ խախտելով Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածը (ծառայողական լիազորությունների չարաշահում):
Պատգամավորները պնդում են նաև, որ կառավարությունը խախտել է Ոկրաինայի Սահմանադրության 19-րդ հոդվածը և գերազանցել է սեփական լիազորությունները, քանի որ նրա հրամանները հակասում են Ուկրաինայի նախագահի ակտերին ու Ուկրաինայի օրենքներին:
Պատգամավորները կարծում են, որ Ուկրաինայի կառավարությունն ընդհանրապես ի զորու չէ կանգնեցնել երկրի զարգացման գործընթացը՝ առանց Ուկրաինայի Գերագույն Ռադայի (խորհրդարան) կամ Ուկրաինայի նախագահի համապատասխան որոշման: