Ռուսական «Գազպրոմը» ցանկանում է տիրել Ուկրաինայի ներքին շուկային
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն Ուկրաինային խոստացել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հրաժարվելու դիմաց վերականգնել 2009 թվականի գազային պայմանագիրը վերանայելու շուրջ բանակցությունները: Այս մասին երեկ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունում եղած աղբյուրը հայտնել է, որ բանակցությունները վերսկսվում են Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց Ուկրաինայի հրաժարվելու ֆոնին.
«Ներկայում մեր դիրքորոշումը կայանում է նրանում, որ հազար խորանարդ մետր գազի գինը նվազի մինչև 250-260 դոլարի, և որ երաշխիք տրամադրվի գազատրանսպորտային համակարգը տարեկան առնվազն 90 միլիարդ խորանարդ մետր ծավալով գազի բեռնման շուրջ: Ուկրաինան նաև պատրաստ է կոնսորցիում ստեղծել Ռուսաստանի հետ՝ ուկրաինական գազատրանսպորտային համակարգի հիման վրա»:
Ընդգծվում է, որ ռուսական «Գազպրոմը» արդեն իսկ պատրաստ չէ միայն գազի գնի զեղչմանը, նա նաև պահանջում է ավելին՝ Ուկրաինայի ներքին շուկան, և որ միայն կոնսորցիումի ստեղծումը չի կարող գոհացնել նրան: Համագործակցությունը պետք է կրի առավել լայն բնույթ, և որ ուկրաինական կողմի առաջարկը պետք է լինի փաթեթային:
Նշվում է, որ «Գազպրոմը» ցանկանում է, որ իր համար մատչելի դառնան գազի համատեղ արդյունահանումը և վառելիքի վերջնական սպառողները: Ուկրաինան ռուսական գազի գնի նվազեցման շուրջ բանակցություններ է վարում 2010 թվականից: