
Գուլնարա Կարիմովային քաղաքական ապաստան են առաջարկել Ղազախստանում

Total.kz կայքի փոխանցմամբ՝ Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի ավագ դուստր Գուլնարա Կարիմովային քաղաքական ապաստան են առաջարկել Ղազախստանում: Այս մասին նշված է Ղազախստանի մուսուլմանների միության տարածած հաղորդագրությունում:
Միության ղեկավար Մուրադ Տելիբեկովը դիմել է Ղազախստանի պետքարտուղար Մարատ Տաժինին ու արտգործնախարար Եռլան Իդրիսովին՝ խնդրելով Ղազախստանի քաղաքացիություն տրամադրել Գուլնարա Կարիմովային: Տելիբեկովն ընդգծել է, որ դա կարող է դնել Ղազախստանի արտաքին քաղաքականության նոր ռազմավարության սկիզբը.
«Ուզբեկստանում ներկայիս հումանիտար իրավիճակը վատթար վիճակում է: Ղազախստանն իր հերթին կարող է նպաստել Կենտրոնական Ասիայում ժողովրդավարության տարածմանը»: Սրանից առաջ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Գուլնարա Կարիմովան մտադիր է լքել Ուզբեկստանը՝ չնայած, որ նա անձամբ պաշտոնապես չի հայտարարել այդ մասին: