Բաժիններ՝

Ավիաընկերություններն արդեն իսկ հաշտվել են Չինաստանի ՀՕՊ-ի նոր գոտու հետ

BBC News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը, Ճապոնիան ու Հարավային Կորեան դժգոհություն են հայտնել Չինաստանի կողմից վիճելի տարածքների վրա ՀՕՊ-ի գոտին տարածելու կապակցությամբ, ինչը հանգեցրել է նրան, որ այդ գոտով թռիչքներ իրականացնող ավիաընկերությունները հարկադրված են նախապես տեղյակ պահել տեղական իշխանություններին:

ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելը հայտարարել է, որ այդ գոտու սահմանումը հանդիսանում է ստատուս-քվոն փոխելու, ապակայունացնող փորձ: Հեյգելի խոսքերով՝ ԱՄՆ-ը չի պատրաստվում ռազմական գործողություններ ծավալել տվյալ շրջանում:

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն վստահեցրել է, որ ՀՕՊ-ի նոր գոտու հայտնվելը կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների: Ի պատասխան՝ Չինաստանը հայտարարել է, որ Տոկիոն պետք է հարգի երկրի ինքնիշխանությունը:

ՀՕՊ-ի գոտու ստեղծման հետ կապված՝ Ճապոնիայի, Հարավային Կորեայի ու Թայվանի ավիաընկերություններն արդեն հաստատել են, որ պլանավորում են այդ օդային տիրույթով իրենց թռիչքների մասին իրազեկել Չինաստանի իշխանություններին: Նրանք չեն պատրաստվում փոխել իրենց երթուղիները:

Չինաստանը ՀՕՊ-ի նոր գոտու ստեղծման մասին հայտարարել էր նոյեմբերի 23-ին, այն ընդգրկում է Արևելա-չինական ծովի մեծ մասը, այդ թվում նաև վիճելի Դյաոյույդաո (ճապանոկան անվանումը՝ Սենկակու) կղզիների օդային տիրույթը, ինչը փաստացիորեն վերահսկվում է Ճապոնիայի կողմից: Բացի այդ, տվյալ գոտին մասնակիորեն հատվում է այն օդային գոտու հետ, որը գտնվում է Հարավային Կորեայի ՀՕՊ-ի վերահսկողության ներքո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս