
Էլմար Մամեդյարովն այսօր մեկնում է Իրան. Trend

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր մեկնում է Իրան: Այս մասին գործակալությանը հայտնել է նրա դիվանագիտական աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Մամեդյարովը մասնակցելու է նոյեմբերի 26-27-ին Թեհրանում կայանալիք Տնտեսական համագործակցության կազմակերպության Նախարարների խորհրդի 21-րդ նիստին: Պլանավորված է, որ Մամեդյարովը հանդիպումներ է ունենալու Իրանի պաշտոնատար անձանց հետ և քննարկելու է երկկողմանի հարաբերությունների զարգացման հարցը: