Բաժիններ՝

Կիևում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ցուցարարների նկատմամբ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր առավոտյան եվրաինտեգրման համար բողոքի ակցիայի դուրս եկածների ու ոստիկանների միջև բախումներ են գրանցվել Կիևի «Եվրոպական» հրապարակում: Իրավապահ մարմինների աշխատակիցները ցուցարարների դեմ կիրառել են մահակներ ու արցունքաբեր գազ:

Բախումը գրանցվել է այն ժամանակ, երբ ոստիկանությունը փորձել է բացել շենքին մոտեցած ավտոմեքենայի ճանապարհը: Գործին միջամտել են հատուկջոկատայինները, որոնք հետ են մղել ցուցարարներին: Նշվում է, որ եվրաինտեգրման կողմնակիցների շարասյունն Ուկրաինայի Նախարարների կաբինետի շենքին մոտեցել էր՝ այն շրջափակելու նպատակով:

Ցուցարարների քանակը կազմում է առնվազն 500 մարդ, շենքի մուտքը պահպանում է մոտ 100 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930